«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ ուրախ կլինի անգլիական թիմում տեսնել «Մանչեսթեր Յունայթեդից» հեռացված Էրիկ տեն Հագին։
«Մենք բաց ենք Էրիկի այցելության համար։ Ամեն պահի, ասում եմ ամենայն լրջությամբ։ Մենք միշտ բաց ենք, սակայն կարծում եմ, որ դա տեղի չի ունենա։ Ես մի փոքր ծանոթ եմ իր գործակալի հետ, այդ պատճառով ոչ մի խնդիր չի լինի, եթե նա այցելի մեզ։ Ոչ ակումբի, ոչ էլ անձամբ ինձ համար»,- իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ Էրիկ տեն Հագը հեռացվել էր «Մանչեսթեր Յունայթեդից» Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Վեսթ Հեմից» կրած պարտությունից հետո։ «Կարմիր սատանաներն» ընթացիկ մրցաշրջանում կարողացել են վաստակել 11 միավոր և զբաղեցնում են ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականը։