Գերմանիայի գավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակիչի շրջանակում այսօր կայացան մի շարք հանդիպումներ։
«Բայերը» սեփական հարկի տակ 3-0 հաշվով հաղթեց «Էլվերսբերգին»։ Դուբլ ձևակերպեց Պատրիկ Շիկը, ևս մեկ գոլ խփեց Ալեքս Գարսիան։
«Լայպցիգը» 4-2 հաշվով հաղթեց «Սանկտ Պաուլիին»։ Տանտերերի կազմում դուբլ ձևակերպեց Պոուլսենը, մեկական անգամ աչքի ընկան Բաումգարտներն ու Նուսան։ Հյուրերի կազմում գոլերի հեղինակ դարձան Գուիլավգուին և Սմիթը։
«Աուգսբուրգը» հաղթեց «Շալկեին» 3-0 հաշվով։