«Մանչեսթեր Յունայթեդը» երկուշաբթի հայտարարեց Էրիկ տեն Հագին գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու մասին։
Պեպ Գվարդիոլան, Արնե Սլոտը, Միկել Արտետան և Էդի Հաուն մեկնաբանել են այս լուրը․
«Ես շատ եմ ցավում Էրիկ տեն Հագի համար: Ես նրա հետ անհավանական հարաբերություններ ունեի, և նա վարքագծի առումով ամենաբարձր մակարդակով էր ներկայացնում «Մանչեսթեր Յունայթեդը»: Ֆուտբոլում ամեն ինչ միշտ կախված է արդյունքներից։ Յուրաքանչյուր մարզիչ կարող է վտանգի տակ լինել: Նա կվերադառնա ավելի ուժեղ»,- Խոսեպ Գվարդիոլայի («Մանչեսթեր Սիթի») խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Կարծում եմ, որ միշտ տխուր է, երբ մարզիչը կորցնում է աշխատանքը: Միշտ կարեկցանքի պահ կա։ Յուրաքանչյուր ակումբ տարբեր է, բայց ամենաբարձր մակարդակով աշխատելը երբեք հեշտ չի լինում: Ես համակրում եմ տան Հագին»,- երեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում ասել է Էդի Հաուն («Նյուքասլ»)։
«Միշտ տխուր է տեսնել, որ քո գործընկերներից մեկը կորցնում է աշխատանքը: Կարծում եմ, որ Տեն Հագը լավ աշխատանք է կատարել «Մանչեսթեր Յունայթեդում» և շատ բան է փոխել: Բայց, նրանք կայացրել են այդ որոշումը։ Տեն Հագին մաղթում եմ ամենայն բարիք իր հաջորդ ակումբում»,- լրագրողներին ասել է Միկել Արտետան («Արսենալ»):
«Տեն Հագը հոլանդացի է, այնպես որ ինձ համար, ինչպես և մյուս հոլանդացիների համար, սա ավելի դժվար է: Բոլորս գիտենք, որ մարզչի պաշտոնանկությունը կարող է տեղի ունենալ։ Ես մի քիչ գիտեմ տեն Հագին և գիտեմ, թե որքան աշխատանք է նա կատարում։ Ցավում եմ այս լուրը լսելու համար: Մենք հիշում ենք, թե որքան լավ հանդես եկավ նրա «Այաքսը»: Իսկ «Մանչեսթեր Յունայթեդում» նա երկու տիտղոս նվաճեց։ Կարծում եմ՝ մոտ ապագայում մենք կրկին կտեսնենք տեն Հագին մեծ ակումբում»,- ասել է Արնե Սլոտը («Լիվերպուլ») մամուլի ասուլիսի ժամանակ։