Իվան Յուրիչը «Ռոմայի» հանդերձարանում կոնֆլիկտ է ունեցել թիմի ֆուտբոլիստի հետ. հռոմեական ակումբը Ա Սերիայի 9-րդ տուրի խաղում պարտվել էր «Ֆիորենտինային» (1-5):
Հանդիպման ընդմիջմանը, 1-3 հաշվի ժամանակ, «Ռոմայի» գլխավոր մարզիչ և պաշտպան Ջանլուկա Մանչինին կոֆլիկտ են ունեցել, հայտնում է Get Football News Italy-ը՝ Corriere dello Sport-ին հղում անելով։
Նշվում է, որ Իվան Յուրիչը մտել է հանդերձարան ու նախատել ֆուտբոլիստին խաղադաշտում կատարած սխալ գործողությունների համար։
Նշվում է, որ Յուրիչը նաև շիշ է նետել ֆուտբոլիստի վրա, որն անցել է իտալացու կողքով և քիչ է մնացել դիպչել Լորենցո Պելեգրինիին, ով իր թիմակցի կողքին էր։
Այնուհետև Մանչինին շտապել է դեպի Յուրիչը, և նշվում է, որ կոնֆլիկտ է տեղի ունեցել երկուսի միջև: