«Ինտերը» ներկայացրել է 2023/24 մրցաշրջանի ֆինանսական հաշվետվությունը։ 2024 թվականի հունիսի 30-ին ավարտվող ֆինանսական տարվա վերջում միլանյան ակումբը կարողացել է կորուստները կրճատել 49 միլիոն եվրոյով՝ 85-ից 36 միլիոնի։
«Ինտերը» երկրորդ մրցաշրջանն անընդմեջ բարելավել է իր ֆինանսական ցուցանիշները։ 2021/22 մրցաշրջանում թիմի վնասը կազմել է 140 միլիոն եվրո։
Միլանյան ակումբի եկամուտը առանց տրանսֆերների ավելացել է 48 միլիոնով և կազմել 473 միլիոն։ Գործառնական ծախսերը փոքր-ինչ նվազել են՝ 465,5 միլիոն եվրոյից հասնելով 464,5 միլիոնի։
Ակումբի գլխավոր բաժնետերը փոխել է իր կապիտալի կառուցվածքը՝ հատկացնելով լրացուցիչ 44 միլիոն եվրո։