Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը հաղթական գոլ է խփել Ռումինիայի առաջնության 14-րդ տուրի «Բոտոշանի» դեմ խաղում։
28-ամյա խաղացողը խաղադաշտ է մտել հանդիպման 86-րդ րոպեին ու անմիջապես դարձել գոլի հեղինակ։
Միրանյանի ակումբը՝ «Ունիվերսիտատեա Կլուժը» Ռումինիայի առաջնությունում կայացած 14 տուրերից հետո վաստակած 29 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Մրցաշարային աղյուսակը՝ ստորև