«Մանչեսթեր Յունայթեդը» Էրիկ տեն Հագի գլխավոր մարզչի պաշտոնավարման ընթացքում ավելի քան 650 միլիոն եվրո է ծախսել նոր խաղացողների վրա:
Հոլանդացի մասնագետի գլխավորությամբ «կարմիր սատանաների» խաղացողների թվում էին, մասնավորապես, կիսապաշտպան Կազեմիրոն, վինգեր Անտոնին, դարպասապահ Անդրե Օնանան, պաշտպան Լիսանդրո Մարտինեսը, հարձակվող Ռասմուս Հոյլունդը և կիսապաշտպան Մեյսոն Մաունթը։
Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց Տեն Հագի հրաժարականի մասին։ Էրիկի գլխավորությամբ «կարմիր սատանաները» նվաճել են Լիգայի գավաթը 2023 թվականին, իսկ Անգլիայի գավաթը 2024 թվականին։ Անցած ամառ հոլանդացին երկարաձգեց պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մինչև 2026 թվականը։
Նրա պաշտոնանկությունից հետո Ռուդ վան Նիստելռոյը դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը։