«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կատալոնական ակումբում տպավորիչ մեկնարկ է գրանցել։
Ֆլիկի գլխավորությամբ առաջին 14 հանդիպումների արդյունքներով կատալոնացիները տարել են 12 հաղթանակ, կրել 2 պարտություն, իսկ խփած և բաց թողած գոլերի տարբերությունը կազմել է 47:13։
Այսպիսով գերմանացի մասնագետը գերազանցել է «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի գրանցած արդյունքը՝ 11 հաղթանակ, 1 ոչ-ոքի և 2 պարտություն խփած և բաց թողած գոլերի 39։10 տարբերությամբ։