Ավարտվեց Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի հանդիպումը, որում հանդիպեցին «Օրենբուրգն» ու «Ռուբինը»։ Խաղը կայացել է Օրենբուրգում։
Հանդիպումն ավարտվել է 2-1 հաշվով՝ հօգուտ «Ռուբինի»։
Հյուրերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն։
«Ռուբինը» վաստակել է 18 միավոր և մրցաշարային աղյուսակի 7-րդ տեղում է։