Ավարտվեց Տոկիոյում (Ճապոնիա) WTA-500 կարգի մրցաշարի եզրափակիչ հանդիպումը՝ աշխարհի 155-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի Սոֆյա Կենինի և առաջին դասակարգված չինուհի Չժեն Ցինվենի (համաշխարհային վարկանիշում 7-րդ) միջև։
Չինաստանի ներկայացուցիչը հաղթեց 7:6 (7:5), 6:3 հաշվով։
Այսպիսով, Չինաստանը ներկայացնող մարզիկը դարձավ Տոկիոյի մրցաշարի չեմպիոն։
Հանդիպման տևողությունը 2 ժամ 27 րոպե էր։