«Տոտենհեմը» հետևում է 24-ամյա վինգեր Անդրեաս Սկով Օլսենի ելույթներին «Բրյուգեի» կազմում։
Դանիացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են նաև ԱՊԼ-ի այլ ակումբներ, նշում է GiveMeSport-ը։
Օլսենը բելգիական ակումբ է տեղափոխվել «Բոլոնիայից», նրա տրանսֆերային արժեքն այժմ գնահատվում է 18 մլն եվրո և նա Բելգիայի առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստն է այս պահի դրությամբ։
Նա 35 հանդիպում է անցկացրել Դանիայի հավաքականի կազմում և դարձել է 8 գոլի հեղինակ։