Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է իր թիմի պարտությունը «Բարսելոնայի» հետ Իսպանիայի Լա լիգայի 11-րդ տուրի խաղում (0-4).
«Մինչև գոլը հավասար հանդիպում էր, մենք հնարավորություններ ունեինք, չնչին սխալների պատճառով գոլ չխփեցինք, մի փոքր բախտը մեզ պակասեց։
Երբ երկու րոպեում երկու գոլ բաց թողեցինք, խլեցին մեր ողջ էներգիան։ Մենք ռիսկի դիմեցինք, իսկ նրանք տարածաություն ստացան։ Արդյունքը չի արտացոլում այն, ինչ տեսանք խաղադաշտում։
«Բարսելոնան» արժանի էր հաղթանակի՝ իրենց արդյունավետության շնորհիվ»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը: