Գերմանիայի առաջնության 8-րդ տուրի արտագնա խաղում «Բայերը» ոչ-ոքի խաղաց «Վերդերի» հետ՝ 2-2։
Լեւերկուզենյան ակումբը մինչեւ հանդիպման 90-րդ րոպեն առջեւում էր 2-1 հաշվով՝ շնորհիվ Վիկտոր Բոնիֆեյսի խփած գոլի եւ Ֆելիքս Ագուի ինքնագոլի։
Տանտերերի կազմում այս խաղում գոլ խփեցին Մարվին Դուկշը և Ռոմանո Շմիդը։
«Բայերը» 15 միավորով երրորդն է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում: «Վերդերը» (12) 9-րդ տեղում է։
Մրցաշարային աղյուսակը՝