Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Իպսվիչը» դրամատիկ պարտություն կրեց «Բրենտֆորդից»։
Լիգայի նորեկը պարտվել է 3-4 հաշվով։
Այս խաղում գլխավոր հակահերոսը պաշտպան Հարրի Քլարքն էր։ Բացի այդ, պաշտպանը կրկնել է Պրեմիեր լիգայի հակառեկորդը, որն անհնարին էր թվում։
Քլարքը Պրեմիեր լիգայի պատմության մեջ միայն երկրորդ ֆուտբոլիստն է Յան Բեդնարեկից հետո, ով նույն խաղում ինքնագոլ է գրանցել, 11 մետրանոց բերել իր դարպասին և հեռացվել խաղադաշտից: