Հոկտեմբերի 24-27-ը Կատարի մայրաքաղաք Դոհայում տեղի է ունենում Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի՝ քառամյակի գլխավոր համագումարը, որի ընթացքում ընտրվում են FIG նախագահը և առընթեր ղեկավար մարմինները։
Համագումարին և ընտրություններին մասնակցում են FIG անդամ երկրների ֆեդերացիաները։ FIG 85-րդ Համագումարում Հայաստանը ներկայացնում են սպորտային մարմնամարզության տղաների հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Հակոբ Սերոբյանը և ՀՄՖ գլխավոր քարտուղար Սահակ Անտոնյանը։
Այսօր ՝ հոկտեմբերի 25-ին, FIG 85-րդ Համագումարի ընթացքում տեղի ունեցած ընտրությունների արդունքում Մորինարի Վատանաբեն (Ճապոնիա) ձայների մեծամասնությամբ (65,38%) վերընտրվել է Մարմնամարզության Միջազգային Ֆեդերացիայի (FIG) նախագահ ՝ 4-ամյա ժամկետով (2024-2028թթ):