Daily Mail-ը հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» խնդրել է «Մանչեսթեր Սիթիին» իր մասնավոր չվերթով տեղափոխել իրենց ֆուտբոլիստներին՝ Ալեխանդրո Գարնաչոյին և Կոբի Մայնուին դեպի Փարիզ, որտեղ հոկտեմբերի 28-ին կկայանա 2024 թվականի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը։
Աղբյուրի տվյալներով՝ «կարմիր սատանաները» դիմել են իրենց հարևաններին այս խնդրանքով, քանի որ ակումբը գտնվում է ծախսերի օպտիմալացման փուլում: Նշվում է, որ «Մանչեսթեր Սիթին» մերժել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդրանքը, քանի որ «քաղաքաբնակների» մասնավոր ինքնաթիռում տեղեր չեն մնացել։
Հիշեցնենք, որ Գարնաչոն և Մայնուն ընդգրկված են տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդների թվում։