«Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրությունը «Բավարիայի» 23-ամյա ձախ պաշտպան Ալֆոնսո Դեյվիսի նկատմամբ գնալով ավելի կոնկրետ է դառնում։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը X սոցցանցում (նախկինում՝ Twitter):
Ըստ աղբյուրի՝ վերջին ամիսներին «կարմիր սատանաներն» արդեն ոչ պաշտոնապես կապ են հաստատել կանադացի ֆուտբոլիստի շրջապատի հետ:
Դեյվիսը բանակցություններ չի վարում մյունխենյան ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ, որն ավարտվում է 2025 թվականի հունիսի 30-ին, և առաջիկա ամռանը կարող է հեռանալ ազատ գործակալի կարգավիճակով։
Այս մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 10 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 50 միլիոն եվրո: