«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի նախկին լեգենդար կիսապաշտպան Լոթար Մատաուսը խոսել է մյունխենյան ակումբի դարպասապահ Մանուել Նոյերի մասին։
«Ես չեմ ցանկանում վիրավորել Մանուելին, բայց նա այլևս «Բավարիայի» հենարանը չէ, ինչպես նախկինում: Նոյերն այլևս նույն Նոյերը չէ. նրա խաղը խամրել է։ Նախկինում նա կանխատեսում էր գրեթե բոլոր իրավիճակները և կարող էր հաջողությամբ գրոհներ սկսել թիմի համար առաջին փոխանցումով։ Այժմ նա այլևս այնքան հուսալի չէ, որքան նախկինում էր»,- Մատեուսի խոսքերն է մեջբերեւմ Bayern & Germany-ն:
Նշենք, որ 38-ամյա դարպասապահի և «Բավարիայի» միջև գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև հաջորդ տարվա կեսերը։ Դարպասապահը մյունխենցիների կազմում հանդես է գալիս 2011 թվականից։