Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, միջազգային մարզական մամուլն անդրադարձել է մի շարք կարևոր թեմաների։
Ներկայացնում ենք համաշխարհային ճանաչում ունեցող թերթերի շապիկներին տպագրված վերնագրերը և հոդվածները։
Անգլիական մամուլն անդրադարձել է Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկությունում «Մանչեսթեր Յունայթեդի» հերթական ոչ-ոքիին։ «Կարմիր սատանաներն» այս անգամ էլ ոչ-ոքի են խաղացել թուրքական «Ֆեներբախչեի» հետ։
Իսպանական մամուլն անդրադարձել է առաջիկա «Էլ կլասիկոյին», ինչպես նաև «Ոսկե գնդակի» արարողությանը։ Նշենք, որ «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև հանդիպումը կկայանա Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում, հոկտեմբերի 26-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։
Ինչ վերաբերում է «Ոսկե գնդակի» արարողությանը, ապա մրցանակաբաշխությունը հոկտեմբերի 28-ին է։
Միջազգային մամուլի շապիկները՝ ստորև․