Ավարտվեց Ռուսաստանի Գավաթի խմբային փուլի 6-րդ տուրի հանդիպումը, որում հանդիպեցին «Կրասնոդարն» ու «Նիժնի Նովգորոդը»։
«Նիժնի Նովգորոդը» հաղթեց 2-1 հաշվով։
61-րդ րոպեին հյուրերի կիսապաշտպան Վալերի Ծառուկյանը բացեց հանդիպման հաշիվը։ Տանտերերի կազմում Էդուարդ Սպերցյանը և Գեորգի Հարությունյանը ևս մասնակցեցին հանդիպմանը։ Սպերցյանը խաղադաշտ դուրս եկավ 69-րդ րոպեին, Գեորգին մեկնարկային կազմում էր։
Ռուսաստանի գավաթի խաղարկությունում անցկացրած վեց խաղից հետո «Կրասնոդարն» ինը միավորով երրորդ տեղում է։ «Նիժնի Նովգորոդը» չորս միավորով վերջին տեղում է: