Ավարտվեց Ռուսաստանի Գավաթի խմբային փուլի 6-րդ տուրը, որում հանդիպեցին «Ռոստովն» ու Մոսկվայի «Լոկոմոտիվը»։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 2-2 հաշվով։ Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում ավելի հաջողակ գտնվեցին հյուրերը՝ 8-7։
Մոսկովյան թիմի կազմում մեկնարկային րոպեներից հանդիպմանը մասնակցեց Էդգար Սևիկյանը՝ փոխարինվելով 73-րդ րոպեին։
«Լոկոմոտիվն» առաջին տեղն է զբաղեցրել B խմբի մրցաշարային աղյուսակում:
Թիմը վեց խաղում վաստակել է 17 միավոր։ «Ռոստովը» (13) զբաղեցրել է երկրորդ տեղը։