Գերմանական թոփ ակումբները հետաքրքրված են «Քյոլնի» դարպասապահ Յոնաս Ուրբիգի ծառայություններով։
Bild-ը հայտնում է, որ «Բավարիան» և Լևերկուզենի «Բայերը» հետևում են ֆուտբոլիստի ելույթներին Երկրորդ Բունդեսլիգայում։
Դարպասապահը դեռ չի ծրագրում երկարաձգել գործող թիմի հետ պայմանագիրը, որն ավարտվում է երկու մրցաշրջանից հետո, և այդ պատճառով ակումբը դիտարկում է նրա տրանսֆերը վաճառելու տարբերակը, որպեսզի չկորցնի նրան առանց փոխհատուցման։ Այս տարբերակը հատկապես հավանական կլինի, եթե «Քյոլնը» չնվաճի Բունդեսլիգայի ուղեգիր:
Նշվում է, որ «Բավարիան» արդեն կապ է հաստատել 21-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ։