Կարիմ Բենզեման արձագանքել է Վինիսիուս Ժունիորի հեթ-տրիկին. Մադրիդի «Ռեալի» վինգերը Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 3-րդ տուրի խաղում (5-2) երեք գոլ խփեց «Բորուսիայի» դարպասը։
Խաղից հետո բրազիլացին մի քանի լուսանկար է հրապարակել սոցցանցերում՝ մակագրելով.
«Մենք Ռեալ Մադրիդն ենք»։
«Ոսկե գնդակ»,- մեկնաբանություններում գրել է Մադրիդի «Ռեալի» նախկին, իսկ այժմ «Ալ-Իթիհադի» հարձակվող Բենզեման։