«Նորվիչ Սիթին» իր պաշտոնական կայքում հայտարարել է Լոնդոնի «Արսենալի» նախկին կիսապաշտպան Ջեք Ուիլշիրին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։
«Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց անմիջապես հետո նա ընկղմվել է մարզչական աշխատանքի մեջ՝ երկու շաբաթ անց գլխավորելով «Արսենալի» մինչև 18 տարեկանների թիմը։ Իր մարզչական դեբյուտային տարվա ընթացքում Ուիլշիրը կարողացել է լոնդոնյան ակումբի երիտասարդան թիմին դուրս բերել Անգլիայի պատանեկան գավաթի 2022/23թթ․ խաղարկության եզրափակիչ»,- գրված է «Նորվիչի» պաշտոնական կայքում։
«Ուրախ եմ միանալ «Նորվիչ Սիթիին»։ Սա հիանալի հնարավորություն է շատ տպավորիչ ակումբում, և այն իդեալական ժամանակին ընձեռվեց, որպեսզի ես կարողանամ շարունակել իմ մարզչական կարիերան առաջին թիմում», — ասել է Ուիլշիրը:
«Նորվիչը» 2024/25թթ․ մրցաշրջանի Անգլիայի Չեմպիոնշիփի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է յոթերորդ տեղը։ Թիմը 11 խաղից հետո վաստակել է 17 միավոր։