Լոնդոնի «Արսենալի» և կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Թիերի Անրին խոսել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի մասին։
«Հաճախ ասում են, որ խաղացողին ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի նա հարմարվի նոր ակումբում։ Բայց, ցավոք, երբ դու կրում ես այդ խաղաշապիկը, քեզ ժամանակ չեն տալիս», — մեջբերում է Անրիին Footmercato-ն:
Ֆրանսիացի հարձակվողն «արքայական ակումբ» է տեղափոխվել այս տարվա ամռանը։ «Ռեալի» կազմում 11 հանդիպում անցկացրած Մբապեն դարձել է 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Խաղացողի գործող պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի ամառ: