Մադրիդի «Ռեալի» նախկի կիսապաշտպան Տոնի Կրոսը պատասխանել է այն հարցին, թե ով է մադրիդյան թիմում առաջինը իմացել իր կարիերան ավարտելու որոշման մասին։
«Անչելոտին առաջինն էր՝ հաշվի առնելով մեր հարաբերությունները: Կարլոն իմ առաջին մարզիչն էր «Ռեալում», երբ ես եկա 2014 թվականին։ Նա արժանի էր իմանալու առաջինը։ Այդ նույն օրը ես զանգահարեցի Ֆլորենտինո Պերեսին (ակումբի նախագահ) և Խոսե Անխել Սանչեսին (ակումբի գլխավոր տնօրեն), իսկ հետո որոշմանս մասին հայտնեցի թիմակիցներիս: Ես թիմին հայտարարել եմ պաշտոնական հայտարարությունից մոտ երեք օր առաջ։ Նրանք դա գաղտնի էին պահում, ինչն ինձ շատ ուրախացրեց։ Դժվար է կանխել տեղեկատվության արտահոսքը, և ինձ համար դա կարևոր էր, քանի որ այն վերաբերում էր իմ կարիերային», — Կրոսի խոսքերն է մեջբերում The Athletic-ը:
Նշենք, որ գերմանացի կիսապաշտպանը Մադրիդի «Ռեալում» հանդես է եկել 2014-ից 2024 թվականներին։ Այդ ընթացքում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 465 հանդիպում, որոնցում դարձել է 28 գոլի և 99 գոլային փոխանցման հեղինակ։