Հայաստանի ազգային հավաքականի և Բրատիսլավայի «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը այսօր՝ հոկտեմբերի 22-ին Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 3-րդ տուրում հանդիպում կանցկացնի «Ժիրոնայի» դեմ։
Իսպանական ակումբը հանդիպմանը նվիրված նախախաղային պաստառ է պատրաստել, որում «Սլովանը» ներկայացնում է հենց Բարսեղյանը։
Հիշեցնենք, որ «Ժիրոնա» — «Սլովան» հանդիպումը կկայանա այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ժամը 23։00-ին։