Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալը հետևել է թիմի մարզմանը Չեմպիոնների լիգայի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիայի» հետ կայանալիք խաղից առաջ, որը կկայանա կկայանա այսօր՝ հոկտեմբերի 22-ին։
Իսպանացին հետևել է մարզմանը թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետ մարզիչների նստարանից։
«Կարվախալը սկսում է իր վերականգնման աշխատանքները «Ռեալում»,- գրում է ակումբի պաշտոնական կայքը։
Կարվախալը վիրահատությունից հետո շարունակում է շարժվել հենակներով։