«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հեգը ներկա է գտնվել Ֆուտբոլային գրողների ասոցիացիայի ընթրիքին, որպեսզի ստանա իր մրցանակը նախորդ մրցաշրջանում Անգլիայի գավաթը նվաճելու համար:
«Ես անհամբեր սպասում էի ընթրիքին, ես իսկապես կարոտել էի լրագրողների հետ հանդիպումները վերջին երկու շաբաթվա ընթացքում:
Ձեզանից ոմանք բարի են իմ հանդեպ, ոմանք՝ ոչ այդքան, բայց ես կխոսեմ բոլորի հետ։
Ես հենց նոր խոսում էի Գերմանիայում բնակվող ընկերոջս հետ: Նա ասաց, որ միգուցե ես պետք է լրագրողներից մեկին առաջարկեմ փոխարինի ինձ երկու շաբաթով ՄՅՈւ-ում»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում Goal-ը։
«Մանչեսթեր Յունայթեդն» այս պահին Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 11-րդ տեղը: