«Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը երեկ՝ հոկտեմբերի 20-ին, Պրեմիեր լիգայի՝ «Չելսիի» հետ խաղում (2:1) դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Հանդիպման 29-րդ րոպեին 32-ամյա եգիպտացին բացել է խաղի հաշիվը՝ իրացնելով 11-մետրանոցը։ 51-րդ րոպեին հարձակվողը գոլային փոխանցում է կատարել Կերտիս Ջոնսին, որն էլ ձևակերպել է հանդիպման վերջնահաշիվը:
Ագուերոն այս կերպ գերազանցել է «Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Սերխիո Ագուերոյի ռեկորդը։
Այժմ ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայում «Լիվերպուլի» կազմում 232 արդյունավետ գործողություն ունի՝ 160 գոլ և 72 գոլային փոխանցում։ Սալահը Անգլիայի առաջնությունում մեկ ակումբի կազմում գոլ+փոխանցում համակարգով ամենաշատ միավոր վաստակած ֆուտբոլիստների ցուցակում զբաղեցրել է վեցերորդ տեղը։ Ագուերոն ունի 231 միավոր։
Սալահի հաջորդ թիրախը Ֆրենկ Լեմպարդն է՝ 237 միավոր։ Առաջին տեղում Ուեյն Ռունին է՝ 276 միավոր գոլ+ փոխանցում համակարգով։
Այս մրցաշրջանում եգիպտացին Պրեմիեր լիգայի 8 խաղում խփել է 5 գոլ և կատարել նույնքան գոլային փոխանցում։