Ֆրանսիայի առաջնության 8-րդ տուրի խաղում «Մարսելը» հյուրընկալվելիս խոշոր հաշվով հաղթանակ տարավ «Մոնպելյեի» նկատմամբ՝ 5-0։
Այս խաղում հյուրերի կազմում գոլերի հեղինակներ դարձան Էլյե Վաին, Ամին Հարիտը, Պիեր-Էմիլ Հոյբյերգը, Մեյսոն Գրինվուդը և Լուիս Էնրիկեն։
«Մարսելը» վաստակել է 17 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը:
«Մոնպելյեն» կրեց երրորդ անընդմեջ պարտությունը և լիգայում վերջին տեղում է։