«Յուվենտուսի» բրազիլացի կիսապաշտպան Դուգլաս Լուիսի և թուրինյան ակումբի կանանց թիմի հարձակվող Ալիշա Լեմանի տունը թալանել են, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Գողերը տնից տարել են մոտ կես միլիոն եվրո արժողությամբ 11 ժամացույց, ինչպես նաև մի քանի ադամանդե զարդեր, որոնք պատկանել են Ալիշային։
Տան անվտանգության ահազանգը հնչել է տեղական ժամանակով ժամը 13:30-ի սահմաններում, երբ ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր հանցագործները այլևս դեպքի վայրում չեն եղել։
Հիշեցնենք, որ Դուգլաս Լուիսն ու Լեմանը «Յուվենտուս» են տեղափոխվել անցյալ ամառ անգլիական «Աստոն Վիլայից»: