Անգլիայի Պրեմիեր լիգայի 2024/25թթ․ մրցաշրջանի 8-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելիս պարտվեց «Բորնմութին» 0։2 հաշվով։
«Զինագործները» 30-րդ րոպեին մնացին 10 ֆուտբոլիստով․ խաղադաշտից հեռացվեց պաշտպան Սալիբան։ Գոլերը խփվեցին երկրորդ խաղակեսի միջնամասում։ Աչքի ընկան Կրիստի Ռայանը և Ջասթին Կլյուվերտը։ Վերջինս անվրեպ իրացրեց նշանակված 11 մետրանոցը։
Այսպիսով, Միկել Արտետայի գլխավորած թիմն ընթացիկ առաջնությունում առաջին անգամ սայթաքեց չեմպիոնական մրցավազքում։
Մրցաշարային աղյուսակն այս խաղից հետո․