Մադրիդի «Ռեալի» երիտասարդ բրազիլացի հարձակվող Էնդրիկը չի մտածում «արքայական» ակումբից հեռանալու մասին՝ չնայած թիմի հարձակման գծում եղած լուրջ մրցակցությանը։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ 18-ամյա հարձակվողին առաջարկվել է գալիք ձմռանը վարձավճարով տեղափոխվել այլ ակումբ՝ կայուն խաղային պրակտիկա ստանալու համար, սակայն նա հրաժարվել է։
Նշվում է, որ Էնդրիկը մտադիր է պայքարել «արքայական» ակումբում իր տեղի համար։ Նա ցանկանում է ապացուցել Կարլո Անչելոտիին, որ արժանի է ավելի շատ խաղաժամանակի։
Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին մադրիդյան գրանդի կազմում մասնակցել է 9 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։