Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի ընտրանու հարձակվող Էնդրիկը պատրաստվում է ընթացիկ մրցաշրջանն անցկացնել «արքայական ակումբում»։ Այս մասին տեղեկացնում է AS պարբերականը։
Աղբյուրը նշում է, որ բրազիլացին չի դիտարկում վարձակալական հիմունքներով այլ ակումբ տեղափոխվելու տարբերակը։
Նա գոհ է խաղաժամանակից և ընդունում է, որ պետք է պայքարի լրացուցիչ րոպեների համար: Նշվում է, որ ներկայումս իրավիճակը նույնիսկ ավելի լավ է զարգանում, քան բրազիլացին նախապես ակնկալում էր:
Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է Լա Լիգայի 7 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Ընդհանուր առմամբ Էնդրիկը խաղադաշտում անցկացրել է մոտ 40 րոպե։