«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է այս ամառ կիսապաշտպան Սքոթ ՄաքՏոմինեյի՝ «Նապոլի» տեղափոխվելու մասին։
«Ես չէի ուզում, որ նա հեռանա, բայց դա նորմալ է։ Ակումբները պետք է պահպանեն ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները, թեև դրանք այնքան էլ լավ չեն:
Ես նույնիսկ կասեի, որ վատն են։ Սա ստիպեց մեզ կայացնել այս որոշումը», — մեջբերում է մասնագետին լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ընթացիկ մրցաշրջանում ՄաքՏոմինեյը բոլոր մրցաշարերում մասնակցել է ութ հանդիպման, որոնցում դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։