«Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրես Ինիեստան, որը վերջերս էր հայտարարել կարիերան ավարտելու մասին, սկսել է մասնակցել մարզչական դասընթացների։
40-ամյա Ինիեստային այդ հարցում մեծ օգնություն է ցուցաբերում Արաբական Միացյալ Էմիրությունների ֆուտբոլի Ասոցիացիան։
«Մարզչական դասընթացների առաջին օրն է։ Շնորհակալություն եմ հայտնում ԱՄԷ-ի ֆուտբոլի Ասոցիացիային՝ ուսուցման և մարզչական գործ սկսելու հնարավորություն տալու համար»,- նշել է իսպանացին։