«Մանչեսթեր Յունայթեդն» արդեն կապ է հաստատել Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Էդին Տերզիչի հետ, որը դիտարկվում է որպես հոլանդացի մասնագետ Էրիկ տեն Հագի հավանական փոխարինող։
Այս մասին հաղորդում է Give me Sport-ը՝ հղում անելով լրագրող Քրիստիան Ֆալկին:
Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը տպավորված է եղել, որ նախորդ մրցաշրջանում Տերզիչին հաջողվել է «Բորուսիային» տանել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որում դորտմունդցիները 0։2 հաշվով պարտվել են Մադրիդի «Ռեալին»։
Ընդգծվում է, որ 41-ամյա մասնագետը Տեն Հագի հնարավոր հեռացման դեպքում «կարմիր սատանաների» կարճ ցանկում է։ Տերզիչը ներկայում առանց ակումբի է։