ՊՍԺ-ի արգենտինացի նախկին կիսապաշտպան Խավիեր Պաստորեն վերհիշել է ակումբում անցկացրած ժամանակաշրջանը:
Նա աշխատել է Կարլո Անչելոտիի ղեկավարությամբ և պահպանել իտալացի մասնագետի հետ այդ համագործակցության ամենաջերմ հիշողությունները։
«Կարլոն բարձրակարգ մարզիչ է, հատկապես խաղադաշտում պարտականությունների կառավարման և բաշխման գործում: Մադրիդի «Ռեալի» այսօրվա հաջողությունները մեծապես կապված են նրա աշխատանքով։ Ես երբեք չեմ մոռանա նրա մարդասիրությունն ու կարեկցանքը խաղացողների նկատմամբ»,- Պաստորեի խոսքերն է մեջբերում pianetramilan.it-ը։
Հիշեցնենք, որ Խավիեր Պաստորեն փարիզյան ակումբի կազմում հանդես է եկել 7 տարի՝ 2011-ից 2018 թվականներին։