Թուրինի «Յուվենտուսը» վորոշում է կայացրել դեռևս թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբայի վերաբերյալ, որը նշել էր, որ հանուն ակումբում ելույթները շարունակելու պատրաստ է անվճար խաղալ։
31-ամյա խաղացողը հարցազրույցի ժամանակ նաև նշել էր, որ շուտով աշխարհը կտեսնի «նոր Պոգբայի»։ Ըստ երևույթին, «ծեր սինյորայի» ղեկավարները չեն տպավորվել խաղացողի խոսքերից։
«Բիանկոներին» դեռևս մտադիր է խզել պայմանագիրը Պոգբայի հետ, հայտնում է լրագրող Ջովանի Ալբանեզեն։ Ավելին, լրագրողներին հարցազրույց տալու ֆուտբոլիստի հանկարծակի որոշումը բացասաբար է ընկալվել «Յուվենտուսի» կողմից, քանի որ այն համաձայնեցված չի եղել ակումբի հետ։
Նշվում է, որ այժմ ակումբը ավելի վճռական է տրամադրված դադարեցնել համագործակցությունը Պոլի հետ, քան նախկինում։ Պոգբայի որակազրկումը կավարտվի 2025 թվականի մարտին։