«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը վերհիշել է, թե ինչպես են ժամանակին զայրացրել «Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, երբ նա դեռ հանդես էր գալիս «կարմիր սատանաների» կազմում։
«Մենք նրան անընդհատ ծաղրում էինք 7 համարի մարզաշապիկի համար: Որովհետև նա ակնհայտորեն դիտմամբ վերցրեց դա և գիտեր այդ թվի պատմությունը: Մենք նրան ասում էինք. «Իրական 7 համարը Բեքհեմն է», երբ նա դժվարության մեջ էր և կորցնում էր ինքնատիրապետումը»,- ասել է Ֆերդինանդը Դեյվիդ Բեքհեմին իր փոդքաստում:
Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն «Ալ-Նասրում» է հանդես գալիս 2023 թվականից։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: Այս պահին ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 միլիոն եվրո։