Թոմաս Ֆրանկը խոսել է Էրիկ տեն Հագի մասին «Բրենտֆորդ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումից առաջ:
«Զարմանալի է, թե որքան մեծ ուշադրության կենտրոնում է նա գտնվում: Որպես գլխավոր մարզիչ՝ ես հասկանում եմ, թե ինչպիսին է լինել այդ իրավիճակում: Կարծում եմ՝ քննադատությունը չափազանց շատ է։
Նա ակնհայտորեն լավ մարզիչ է, երկու մրցաշրջանում երկու տիտղոս է նվաճել: Բայց ես հասկանում եմ, թե ինչպես է ամեն ինչ աշխատում. եթե թիմը հաղթում է, մարզիչը հիանալի է, եթե թիմը պարտվում է, ապա մարզիչը վատն է: Թեև միգուցե ճշմարտությունը գտնվում է այս ամենի միջև:
Այնպես չէ, որ այդ ամենի պատճառը միայն մարզիչն է, կամ ֆուտբոլիստները, կամ երկրպագուները, կամ ղեկավարությունը: Պատճառը բոլոր գործոնների ամբողջությունն է»,- մեջբերում է «Բրենտֆորդի» գլխավոր մարզիչին Manchester Evening News-ը: