«Բրենտֆորդի» գլխավոր մարզիչ Թոմաս Ֆրանկը հոլանդացի մասնագետ Էրիկ տեն Հագին փոխարինելու գլխավոր թեկնածուն է «Մանչեսթեր Յունայթեդում»։
Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Յունայթեդի» ղեկավարությունը քաջատեղյակ է Ֆրանկի պրոֆեսիոնալիզմի մակարդակին և իրենց ակումբում աշխատելու պատրաստակամությանը։
Սակայն մանկունիանցիները հասկանում են նաև, որ դանիացի մասնագետը թոփ-ակումբների հետ աշխատելու փորձ չունի։
Ֆրանկը «Բրենտֆորդի» գլխավոր մարզիչն է 2018 թվականից։