Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» ճանաչվել է 21-րդ դարի ամենաշահավետ տրանսֆեր:
Goal-ը կազմել է դարասկզբից ամենաշահավետ տրանսֆերների վարկանիշը։ Ցուցակը գլխավորել է Կրիշտիանու Ռոնալդուի՝ 2003 թվականին Լիսաբոնի «Սպորտինգից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունը 12 միլիոն ֆունտով:
21-րդ դարի ամենաաշահավետ տրանսֆերների թոփ 10-ը՝ ըստ Goal-ի.
1. Կրիշտիանու Ռոնալդու․ Մանչեսթեր Յունայթեդ՝ Սպորտինգից, 12 միլիոն ֆունտով / 2003 թ․;
2. Ջեյմի Վարդի․ Լեսթեր՝ Ֆլիթվուդ Թաունից․ 1,7 միլիոն ֆունտով / 2012 թ․;
3. Սամուել Էտո’Օ․ Ինտեր՝ Բարսելոնայից․ Բարսան վճարել է 46 միլիոն եվրո և առաջրկել Էտո’Օ-ին Զլատան Իբրահիմովիչի տրանսֆերի համար / 2009 թ․
4. Նգոլո Կանտե․ Լեսթեր՝ 5,6 միլիոն ֆունտով 2015 թվականին և Չելսի՝ 2016 թվականին՝ 32 միլիոն ֆունտով;
5. Ռիյադ Մարեզ․ Լեսթեր՝ 450 հազար ֆունտի դիմաց Լե Հավրից
6. Կակա․ Միլան՝ Սան Պաուլոյից, 8,5 միլիոն եվրոյի դիմաց / 2003 թ.
7. Ջորջիո Կյելինի․ Յուվենտուս՝ Ֆիորենտինայից, 7,3 միլիոն եվրոյի դիմաց / 2005թ.
8. Դանի Կարվախալ․ Ռեալ Մադրիդ՝ Բայերից, 6,5 միլիոն եվրոյի դիմաց / 2013 թ․
9. Մարսելո․ Ռեալ Մադրիդ՝ Ֆլումինենսեից․ 6,5 միլիոն եվրոյով / 2007թ.
10. Ռաֆայել Վարան․ Ռեալ Մադրիդ՝ Լանսից, 10 միլիոն եվրոյի դիմաց / 2011 թ.