Մյունխենի «Բավարիայի» նախկին նախագահ Օլիվեր Կանը շնորհավորել է Անգլիայի հավաքականին գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելի՝ ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակման կապակցությամբ։
«Շնորհավորում եմ Անգլիայի հավաքականին: Թոմաս Տուխելին մաղթում եմ մեծ հաջողություններ իր կարիերայի այս նոր ու հետաքրքիր փուլում՝ բացառությամբ Գերմանիայի հավաքականի հետ հանդիպումների»,- գրել է Կանը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Անգլիայի հավաքականը 2025 թվականից կգլխավորի Թոմաս Տուխելը։ 51-ամյա Տուխելի նախկին աշխատավայրը եղել է Մյունխենի «Բավարիան», որը նա լքել է 2024 թվականի մայիսին։ Անգլիայում գերմանացի մասնագետն աշխատել է Լոնդոնի «Չելսիում», որի հետ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը: Թոմասը աշխատել է նաև Դորտմունդի «Բորուսիայում» և «Մայնցում»: