Ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան խոստովանել է, որ 2022 թվականին «Յուվենտուս» վերադառնալուց առաջ մերժել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի ակումբին միանալու հրավերը։
«Այո, ես մերժեցի Պեպին, որպեսզի ընդունեմ «Յուվենտուսի» առաջարկը։ Դա ճիշտ է»,- Պոգբայի խոսքերը մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսին Պոգբայի դոպինգ թեստի պատասխանը դրական էր եղել։ Փետրվարի 29-ին հակադոպինգային դատարանը հաստատել էր ֆուտբոլիստին 4 տարով որակազրկելու որոշումը։
31-ամյա խաղացողը չընդունեց կայացված որոշումը և վերաքննիչ բողոք ներկայացրեց։ Հոկտեմբերի 7-ին Մարզական արբիտրաժային դատարանը (CAS)-ը հայտարարեց, որ կրճատել է ֆրանսիացի կիսապաշտպանի որակազրկումը մինչև 18 ամիս։ Այսպիսով, նա կկարողանա վերադառնալ խաղադաշտ 2025 թվականի մարտին։