Աբովյանի Վ. Թումասյանի անվան Քաղաքային մարզադաշտում, որտեղ վերջին շրջանում հաճախ հոսանքազրկումներ էին գրանցվում, «Նոա» ֆուտբոլային ակումբի նախաձեռնությամբ գեներատոր է տեղադրվել: Այս մասին հայտնի է դարձել ArmSport.am-ին:
Հենց սրա շնորհիվ երեկ՝ հոկտեմբերի 17-ին, Երևանում ու մարզերում տեղացած հորդառատ անձրևների և գրանցված եղանակային անբարենպաստ պայմանների ֆոնին ՀՊԼ հերթական տուրի շրջանակում ժամը 18:00-ին մեկնարկած «Ալաշկերտ»-«Նոա» (0:6) հանդիպումն անցել է առանց հոսանքի անջատումների:
Նշենք՝ վերջին շրջանում Աբովյանի Քաղաքային մարզադաշտում ֆուտբոլային հանդիպումները նշանակվում էին հիմնականում ցերեկային ժամերին՝ հնարավոր հոսանքազրկումներից խուսափելու նպատակով: Այսպիսով, մարզադաշտն արդեն պատրաստ է հանդիպումներ ընդունել նաև երեկոյան ժամերին: