Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը կվճարի գրեթե 150 հազար ռուբլի տուգանք։ իրեն ղազախերեն հարց տվող լրագրողին հումորային պատասխան տալու համար։ Այս մասին հայտնում է Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Հոկտեմբերի 13-ին Ազգերի լիգայում Սլովենիայից պարտվելուց հետո (0:1) ղազախ լրագրողներից մեկը, որը եղել է ՊՍԺ-ի մարզաշապիկով հարց է ուղղել ռուս մասնագետին՝ վերջինս էլ հարցին ի պատասխան ասել է «դուք հիմա ֆրանսերե՞ն եք խոսում»։
Միջադեպին արձագանքել էր զբոսաշրջության և սպորտի նախարարությունը և բացատրություն պահանջել։ Ֆուտբոլի ֆեդերացիան բացատրել է, որ դա կատակ է, և Չերչեսովը մեծ հարգանք է տածում ղազախերենի նկատմամբ։
Նշենք, որ Չերչեսովը գլխավորել է Ղազախստանի հավաքականը հունիսին, իր առաջին խաղն հավաքականի ղեկին անցկացրել է սեպտեմբերին, սակայն մինչ այժմ չորս խաղում ընդամենը մեկ միավոր է վաստակել։