«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն բացատրել է, թե ինչպես է արձագանքել «Չելսիի» լեգենդար հարձակվող Դիդյե Դրոգբայի հետ համեմատություններին։
Բելգիացին ասել է, որ իր խաղաոճը տարբերվում է իվուարցի ֆուտբոլիստի խաղաոճից։ Ըստ նրա՝ Դրոգբան ավելի շատ մեջքով էր խաղում դեպի դարպասը, իսկ Լուկակուին դուր չի գալիս նման խաղը։
«Անգլիայում ուզում էին ինձ ինչ-որ շրջանակի մեջ մղել։ Նրանք տեսնում են ինչ-որ մեկին, որն ինձ պես հսկա կազմվածք ունի և ասում էին. «Սա նոր Դրոգբան է»: Այնուամենայնիվ, ես այդպիսին չեմ։ Դիդյեն ավելի շատ մեջքով կանգնած էր դեպի դարպասը, կարողանում էր գնդակը որսալ անկախ նրանից, թե որտեղից էր փոխանցումը։ Սա իմ ոճը չէ»,- սոցցանցերում Ռոմելու Լուկակուի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։