«Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Պոլ Պոգբան հույս ունի նոր հնարավորություն ստանալ թուրինյան ակումբում։
«Ես դեռ չեմ խոսել Տիագո Մոտտայի հետ, և դրա կարիքը չկա. իմ ցուցադրած խաղը կխոսի իմ փոխարեն: Դարնից հետո թող Մոտան հետևւթյուններ անի իր տեսածի վերբերյալ։ Ես պատրաստ եմ հրաժարվել գումարից՝ կրկին «Յուվենտուսում» խաղալու համար։ Ես ուզում եմ վերադառնալ»,- Պոգբայի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Հիշեցնենք, որ «Յուվենտուսի» ղեկավարությունը որոշեց բաժանվել ֆրանսիացուց՝ չնայած նրա որակազրկման ժամկետը չորսից մեկուկես տարվա կրճատմանը։ Ինքը՝ 31-ամյա խաղացողը, ակնկալում է, որ մարտին կրկին հանդես կգա «բյանկոներիների» կազմում, երբ կավարտվի իր պատժաչափը։